News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դեռ «Ելք» դաշինքի ծրագրում, որը համատեղ ուժերով էր կազմվել, հստակ ֆիքսված էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը քաղաքական սխալ էր, որը բացասաբար է անդրադարձել տնտեսության եւ երկրի անվտանգության ապահովման հարցում: Այս մասին NEWS.am-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ արդյոք «Լուսավոր Հայաստանը» «Իմ քայլը» դաշինքի՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամաբ ընդդիմադիր կլինի, որն իշխանության գալուց հետո, փաստացի հրաժարվել է իր նախկին հատարարություններց եւ այժմ կողմ է ԵՏՄ-ում երկրի անդամակցությանը, կուսակցության ղեկավարն ասաց.

«Մենք հիմնավորել ենք մեր դիրքորոշումը եւ ներկայացրել էինք ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին մեր նախաձեռնությունը, որը մերժվեց նախորդ խորհրդարանի կողմից: Սակայն մեզ հաջողվեց այս հարցի վերաբերյալկ լսումներ անցկացնել եւ բարձրացնել այն խնդիրները, որոնք կային այդ կազմակերպությունում եւ նրա անդամակցության պատճառով: Սակայն հեղափոխությունից հետո մի իրավիճակ ստեղծվեց, երբ մենք իշխանություն ունեցանք, որը կարող է իր գործընկերների հետ ինչպես հավասարը հավասարի հետ խոսել: Այսինքն սա օրինական իշխանություն է, ինչը շատ կարեւոր է  արտասհմանում մեր խնդիրների հնչեցման տեսանկյունմից:

Արեւմտամետ քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է լուծի բոլոր խնդիրները Եվրասիական միության հետ՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ եթե այս ուղղությամբ ջանքերը չհաջողվեն, ապա նրանք կրկին կվերադառնան իրենց նախկին դիրքորոշմանը:

«Լուսավոր  Հայաստան» կուսակցության նախագահն ընդգծեց, որ այժմ Հայաստանը այլընտրանք ունի Եվրամիության հետ լիարժեք ընդլայնված համագործակցության ձեւով, ինչը նախկինում չկար: «Մենք պնդում ենք, եւ սա, ի դեպ, ամրագրված է մեր ծրագրում, որ Հայաստանը պետք է ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ունենա ԵՄ հետ, քանի որ կա մեծ չօգտագործված ներուժ: Ավելին, այդ հարաբերությունները պետք է հասնեն ռազմավարական մակարդակի», - բացատրեց նա:

Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց, որ եթե Հայաստանի նոր իշխանությունները որոշեն, որ հանրապետությունը պետք է շարունակի անդամակցել ԵՏՄ-ին, նույնիսկ ի վնաս  պետական շահերին, նրանք հանդես կգան որպես ընդդիմախոսներ եւ կպահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ կազմակերպությունից երկրի դուրս գալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ