News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը


Դիմել ենք դատարան, որ հերքում պահանջենք թե՛ կենդանաբանական այգու, թե՛ իմ անձի դեմ զրպարտությանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին ասաց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա ասաց, որ բողոքի ալիքը բարձրանում է ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրվում, գրեթե նույն մեղադրանքներն են հնչում կամ ավելանում են մեղադրանքները։

«Մեղադրանքների ցանկի մասով, որը պաշտոնապես ներկայացվել է, ստուգումներ են անցկացվում, այդ բոլոր կետերով իրավապահներն աշխատում են»,–ասաց նա։ 

Մոսկվայի կենդանաբանական այգու հետ համեմատելով, նա նկատեց, որ այնտեղ ամեն օր 10 կենդանի է մահանում, ոչ մի կենդանասեր բողոքի ակցիա չի իրականացնում տնօրենի դեմ։

Իրեն ուղղված՝ անարդյունավետ կառավարման մեղադրանքների մասին ասաց, որ  բնապահպանական կրթություն է ստացել Ժնեւի համալսարանում. քչերն ունեն այդպիսի կրթություն։ Իսկ արդյունքը 7 տարվա գործն է ցույց տալիս։

Տպել