News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը համարժեք պատասխան չունի Հայաստանին «Իսկանդեր» կայանքի մատակարարմանը:

Այս մասին Երեւանում ընթացող Լազարյան ակումբի նիստում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեւը:

Նրա խոսքով՝ «Պոլոնեզ» կայանքը չի կարող այդպիսին դիտարկվել: «Այդուհանդերձ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը կփորձի համարժեք պատասխան գտնել»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը զրահատանկային զորքերի եւ հրետանու թվական գերազանցություն ունի: Սակայն կարեւոր է ոչ միայն թվական գերազանցությունը, այլեւ որակական: Հենց դա էլ ցուցադրվեց 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ագրեսիային պատասխանելիս, նշեց Եվսեեւը: Նա շեշտեց, որ որակական գերազանցությունը վերացվեց «Իսկանդեր» կայանքների մատակարարման շնորհիվ: «Սա թույլ տվեց դնել Բաքվին պատասխան հարված հասցնելու հնարավորության հարցը, ինչը լուրջ զսպող գործոն է: Եղել են սպառազինության նաեւ այլ մատակարարումներ»,- նշեց Վլադիմիր Եվսեեւը:

Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից իսրայելական դրոնների գնումը չեզոքացվում է ռադիոէլեկտրոնային պայքարի  համակարգերի մատակարարումներով: «Սակայն իրավիճակը շարունակում է զարգանալ: Ադրբեջանը որակական գերազանցության հասնելու փորձեր է ձեռնարկում, այս նպատակով են Բելառուսից գնել «Պոլոնեզ» կայանքները, համաձայնագրեր են կնքվել Իսրայելի հետ, ինչը չի բացառում հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնք օգտագործվում են իսրայելական բանակում: Եթե Ադրբեջանին հաջողվի գերազանցության հասնել, ապա դա նրան կդրդի ուժային լուծման փորձերի: Սահմանի ցանկացած փոփոխություն կարող է բերել ոչ միայն անվտանգության գոտու, այլեւ ամբողջ Լեռնային Ղարաբաղի կորստի: Ուստի սահմանների տեղաշարժման ցանկացած քննարկում Ադրբեջանին կխթանի անցակացնել այն նվաճելու մասշտաբային գործողություն»,- նշեց փորձագետը:

Այս ենթատեքստում նա շեշտեց հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը: Նա հիշեցրեց Նախիջեւանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սադրանքների մասին, բուֆերային գոտու նվաճումը, ինչը թույլ տվեց ադրբեջանական դիրքերն այնքան մոտեցնել, որ այդ կողմից հարված իրականացնելու լուրջ սպառնալիքներ են առաջանում: Թուրքիան ջանքեր է ձեռնարկում իր ռազմական ներկայության ակտիվացման ուղղությամբ, այդ թվում՝ զորքերի արագ տեղափոխման միջոցով: «Կարծիք կա, որ օպերատիվ կապը լարվածությունը նվազեցրել է: Կարծում եմ՝ դա իրականությանը չի համապատասխանում: Եթե 2014 թվականին խոսում էին դիպուկահարներին հետ քաշելու մասին, ապա հիմա պետք է խոսել ծանր տեխնիկան հետ քաշելու մասին: Ադրբեջանին եւ Թուրքիային մասշտաբային գործողություն անցկացնելուց զսպում է միայն Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը»,- եզրափակեց Վլադիմիր Եվսեեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ