News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն հույս ունի, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կօգտագործեն մնացած 60 օրը միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը պահպանելու համար, որն անհրաժեշտ է եվրոպական մայրցամաքում անվտանգության համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Եվրոպան սառը պատերազմի տարիներին երկար ժամանակ դիմակայության դաշտ է եղել, այս պատճառով մենք գնահատում ենք անվտանգության ճարտարապետությունը, որը երկար տարիներ երաշխավորել է եվրոպական մայրցամաքում խաղաղությունն ու անվտանգությունը, իսկ ՄՓՀՀՊ-ն Եվրոպայում խաղաղությունն ու անվտանգությունը երաշխավորել է 30 տարի շարունակ: Այն պետք է ամբողջությամբ կատարվի»,- հայտարարել է Մոգերինին՝ ժամանելով ՆԱՏՕ մասնակցելու բանակցություններին:

«Կարծում եմ, որ 2 կողմերը ողջամտորեն կօգտագործեն պայմանագրի պահպանման եւ այն լիովին կատարելու նրա խնդիրներին հասնելու աշխատանքի համար հատկացված ժամանակը: Եվ մենք մեր կողմից նույնպես մեր ավանդը կբերենք, որ այն հնարավոր դառնա»,- հավելել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը 2 ամիս ժամանակ ունի ՄՓՀՀՊ-ի կատարմանը վերադառնալու համար: Նա հավելել էր, որ եթե դա տեղի չունենա, ապա  Վաշինգթոնը  կդադարեցնի ՄՓՀՀՊ իր պարտավորությունները: Ի պատասխան Պոմպեոյի խոսքին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պայմանագիրն անշեղորեն կատարում է, եւ Վաշինգթոնին այս մասին հայտնի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ