News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2018թ-ի դեկտեմբերի 1-ից մինչեւ 23-ը ներառյալ գնելով ցանկացած սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում՝ բաժանորդները ստանում են հնարավորություն մասնակցելու խաղարկությանը եւ շահելու 19 «iPhone SE» 32 ԳԲ, 19 «Honor 9 Lite» եւ 19 «Samsung Galaxy J3 (2017)» սմարթֆոններից մեկը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից: Գործարքը կատարելուց հետո անհրաժեշտ է պահպանել ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը), ինչպես նաեւ գնված սմարթֆոնը:

Առաջարկը գործում է եւ՛ կանխիկ, եւ՛ ապառիկ եղանակով սմարթֆոն ձեռքբերելու դեպքում:

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2018թ-ի դեկտեմբերի 3-ից մինչեւ 2018թ-ի դեկտեմբերի 24-ը:

Նշված ժամանակահատվածում շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ եւ կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետեւել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի https://mts.am/lottery պաշտոնական կայքէջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին:

Խաղարկության կանոններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:

Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաեւ այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, եւ համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ