News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը  այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Բրյուսելում մասնակցել է «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը եւ հանդես է եկել ելույթով:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցմանը եւ ամրապնդմանն ուղղված ջանքերը եւ գրանցած առաջընթացը: Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հանգրվանային էին: Հուսով ենք, որ 2019թ. նախագահական ընտրություններն առավել կնպաստեն Աֆղանստանում քաղաքական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդմանը:

Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացը լինի կայուն եւ, որ ամենակարեւորն է, անդառնալի։ Անվտանգությանն առնչվող վերջին միջադեպերը մեզ հիշեցնում են մարտահրավերների մասին, որոնց առերեսվում է Աֆղանստանը։ Դրանք ընդգծում են ահաբեկչության արատն արմատախիլ անելու եւ այն պարարտ հողից զրկելու ուղղությամբ համադրված գործողությունների անհրաժեշտությունը։ Արդյունավետ, պրոֆեսիոնալ եւ ինքնապաշտպան աֆղանական ուժերը շարունակում են կարեւոր դեր խաղալ երկրում անվտանգություն ապահովելու գործում։

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունն Աֆղանստանի կողմից ղեկավարվող եւ Աֆղանստանի կողմից տարվող ներառական խաղաղության գործընթացին եւ ընդգծում, որ բանակցային ճանապարհով քաղաքական հանգուցալուծումը հակամարտության տեւական եւ կայուն կարգավորման միակ ճանապարհն է:

Հայաստանը շեշտում է խաղաղության գործընթացում կանանց ընդգրկման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի։ Մենք ողջունում ենք «Հաստատակամ աջակցության» առաքելության շրջանակներում Գենդերային խորհրդատուի ներգրավումը՝ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն եւ աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ Աֆղանական անվտանգության ուժերում կանանց անվտանգ եւ իմաստալից ներգրավումը։

Աֆղանստանում խաղաղությունն ու կայունությունը կարեւոր են առաջին հերթին աֆղան ժողովրդի համար։ Միեւնույն ժամանակ այն նաեւ փորձության է ենթարկում միջազգային հանրության կարողությունը՝ միասնաբար արձագանքելու անվտանգության մարտահրավերներին։

Հայաստանն աջակցում է Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին սկսած 2010թ. փետրվարից՝ նախ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF), ապա «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ որպես խաղության հաստատման գործողություններում գործընկերության լավագույն օրինակ: Մենք շարունակելու ենք սատարել Աֆղանստանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին: 2018թ. հուլիսին՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովում Հայաստանն արդեն վերահաստատել է, որ 2019 թվականին հայկական զորախումբը մինչեւ 130 զինծառայողով կշարունակի կատարել իր պարտականությունները «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում:

Երկու շաբաթ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այցելել է Աֆղանստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ այցելեց հայկական զորախումբ։ Աֆղանական ժողովրդի համար ապահով եւ անվտանգ ապագայի կառուցման ուղղված ջանքերի շարունակումը Հայաստանի կառավարության օրակարգային կարեւոր հարցերից է»։

«Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մեկնարկել է Աֆղանստանի կառավարության հրավերով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2014թ. 2189 բանաձեւի համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ