News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլի» ու ՀՀԿ-ի միջեւ, այլեւ «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի եւ մարզպետ Կարեն Սարուխանյանի միջեւ: Գեղարքունիքի մարզում եւս միսկրծոցի է։ Պայքարը գլխավորում է նախկինում առաքիչ, բնապահպանության նախկին փոխնախարար, այժմ մարզպետ Գնել Սանոսյանը, որն անում է ամեն ինչ՝ մարզպետի պաշտոնը պահելու համար, սակայն առաջադրված նրա 2 տեղակալները, որոնցից մեկը եղել է Սեւանի «Բոհեմ» ռեստորանում մատուցող, նույնպես լուրջ ակնկալիքներ ունեն։ Նրանցից մեկն Արարատ Միրզոյանի մարդն է եւ պայքարի մեջ է մտել ապագայում մարզպետ դառնալու «տեսլականով»։

Ի դեպ, Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը եւս այս տարածքում է առաջադրված։ «Միրզոյանը թիմ է ձեւավորում՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում մարդիկ ունի»,- ասաց մեր աղբյուրը։

Լուրջ պայքար է ծավալել նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը, որը փոքր եւ միջին բիզնեսին վարկ տվողներից է, եւ, իհարկե՝ Թագուհի Թովմասյանը, որին աջակցում է իր խմբագրած թերթը՝ «Ժողովուրդը»։

Սակայն «ամենահետաքրքիր» ռեյտինգայինը Գեղարքունիքում Դավիթ Սանասարյանի տեղակալ, Փաշինյանի խորհրդականի երկվորյակ եղբայր Հայկ Սարգսյանն է․ «Նա կտանի մարզի ձայների առյուծի բաժինը՝ լիարժեքորեն օգտագործում է վարչական լծակները, համայնքապետերն էլ հիմնականում իր օգտին են աշխատում»։

Իսկ ի՞նչ վիճակում է ՀՀԿ-ն մարզում։ «Շատ թույլ, ուժեղ են «Սասնա ծռերը», եւ ըստ ամենայնի՝ իշխանությունները նրանցից են ուզում «մաքրել» Գեղարքունիքը՝ մասնակիցների նման բատալիոն նետելով մարզ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ