News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն ունի երկու աքիլլեսյան գարշապար՝ արտաքին քաղաքականություն եւ  Արցախի հակամարտության կարգավորումը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։

«Երեկ Հ1–ի եթերում Վիգեն Սարգսյանը շատ արագ մերկացրեց Փաշինյանի գիտելիքի, փորձի եւ տեսլականի բացակայությունը։  Շատ վտանգավոր է, որ այն մարդը, ով ընտրություններից հետո ներկայացնելու է Հայաստանն արտերկրում, այդ թվում արցախյան  կարգավորման շուրջ դիվանագիտական միջազգային շրջանակներում, չի տիրապետում հարցին եւ չունի հստակ տեսլական։ Եթե իրենք կարծում են, որ հայ–ռուսական հարաբերությունների ճիշտ մակարդակն է, երբ ՌԴ նախագահը, կամ ԱԳՆ մամուլի խոսնակը առնվազն սխալ  եւ տարակուսելի են  հանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ապա այդ մակարդակը գուցե հարիր է գործող վարչակազմին, բայց ոչ երբեք հայ– ռուսական ռազմավարական հարաբերություններին»,– նշեց Աշոտյանը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարության տողատակերին՝ Աշոտյանն ասաց, որ հակիրճ այն նշանակում էր. «Էս ի՞նչ եք անում, տղերք։ Էս ի՞նչ եք խոսում, տղերք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ