News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գործող իշխանությունը չեն կարողանալու աշխատացնել գործարանները։ Այս մասին ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Մասիսում ընտրողների հետ հանդիպմանը։

«Էդ գործարանները ո՛չ այս իշխանությունը, ո՛չ նախորդ իշխանությունը չեն աշխատացրել ու չեն կարողանալու աշխատացնել՝ մի պարզ պատճառով, որովհետեւ իրենց հույսը ներդրումների մասով հիմնականում Եվրասիական տնտեսական միության հետ է կապված, այսինքն՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի. ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը այստեղ գործարան կառուցողը չեն»,–նշեց նա։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ վերոհիշյալ երկրները նոր գործարան կառուցելու համար փող դնող չեն. «Իրենք ի՞նչ են անում՝ եթե այստեղ նույնիսկ փող են դնում, գալիս-առնում են մեզանից շահութաբեր ոլորտները՝ գույք պարտքի դիմաց են վերցնում, էներգետիկա են վերցնում, որտեղ փող է, գազ են վերցնում, որտեղ փող է: Ամբողջ Հայաստանը գազաֆիկացնեն, հին գազախողովակները տեղադրեն, հետո էդ մտցնեն ինքնարժեքի մեջ ու մեզ քերթեն»:

Նա պնդում է՝ գազի գինը 30 տոկոսով կարող է իջեցվել. «Երբ ասում ենք՝ 30 տոկոսով կարող ենք գազի գինն իջեցնել, օդից չենք ասում: Ուղղակի նայել է պետք, թե ինչպես են գազաֆիկացրել, ինչ գներ են մտցրել ու ովքեր են էդ փողերն աշխատել։ Երբ իմ ընկեր Խաչատուր Քոքոբելյանն ասում էր, ասում էի արի 25 տոկոս ասենք, հետո կամաց–կամաց խորացա, ասեցի չէ, շատ էլ ճիշտ բան է ասում, հլը մի բան էլ համեստ է ասում»։

Արամ Սարգսյանն ընդգծում է՝ փողը դրսում է՝ Եվրոպայում է, դրա համար էլ պնդում են, որ մեր զարգացման ուղին եվրոպական մոդելն է. «Իրենք են, որ ազատ գումարներ ունեն, իրենք են, որ ազատ տնտեսական պայմաններում կարող են գալ, գործարաններ դնել»:

Նրա խոսքով՝ երկրի պաշտպանության խնդիրների առումով պետք է ՀԱՊԿ–ից բացի համագործակցությունը սերտացնել  ՆԱՏՕ–ի հետ. «Մենք պետք է ոչ միայն ՆԱՏՕ–ի զորավարժություններին մասնակցենք բժիշկների մակարդակով, այլ պետք է իրական զորավարժությունների մասնակցենք»,–հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ