News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գելափի հարցումներն անցկացվել են մոտ 5 օր առաջ, բայց նաեւ կա Ամերիկյան հանրապետական ինստիտուտի հարցումը, որով մենք երկրորդ տեղում ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մանուքյանը՝ անդրադառնալով «GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից հրապարակված հարցման արդյունքներին, ըստ որի «Լուսավոր Հայաստանը» երրորդ տեղում է՝ 3,8 տոկոս ձայնով:

«Եթե համարենք, որ Գելափի հարցումը ճիշտ է, եւ մենք երրորդ տեղում ենք, նշանակում է, որ ՀՀ քաղաքացին անելիք ունի, դա տագնապ է ՀՀ քաղաքացիների համար: Հիմա պետք է արագացնել, պետք է տեմպ տալ: Ես հիմա ուղերձ եմ հղում ՀՀ քաղաքացուն, որ ամեն ինչ անի, որ «Լուսավոր Հայաստանը» լինի երկրորդը նոր քաղաքական համակարգում»,-ասաց Մարուքյանը:

Նա կարծիք հայտնեց, որ չեն կարող մեծ դերակատարում ունենալ այն ուժերը, որոնք ՀՀԿ-ի հետ հավասար պատասխանատվություն են կրել, որոնք ապրիլի 17-ին ընտրել են Սերժ Սարգսյանին, որոնք հոկտեմբերի 2-ին փորձել են սաբոտաժ անել:

«Քաղաքական համակարգը չի կարող կայանալ, եթե մենք ունենանք այնպիսի համակարգ, որտեղ շահերի բախում կլինի, որտեղ բիզնես շահեր կլինեն, գործարարներ կլինեն: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում գործարարները որեւէ մոտիվացիա չպետք է ունենան հայտնվելու խորհրդարանում: Այլեւս գործարարները չպետք էգան խորհրդարան, որ իրենք իրենց պաշտպանեն»,-ասաց նա:

«Իմ քայլը» կստանա 69,4 տոկոս, ԲՀԿ-ն՝ 5,7 տոկոս, «Լուսավոր Հայաստանը»՝ 3,8 տոկոս. Gallup-ի հարցումը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ