News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված եւ 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը։

Նա նշեց, որ 2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար Շիրակի եւ Լոռու մարզերին հատկացվել է 774 միլիոն 425 հազար դրամ։

«Շիրակին հատկացվել է 354 միլիոն 915 հազար, իսկ Լոռիին՝ 419 միլիոն 510 հազար դրամ», - նշեց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրում 54 ծրագիր իրականացնելու համար:

Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42,973 հազար  դրամ, որից ՀՀ Շիրակի մարզին՝ 31,773.0 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 11,200.0 հազար դրամ:

Ս. Պապիկյանի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր՝ 1,599,282.1 հազար դրամ ընդհանուր բյուջեով:

«27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903,809.4 հազ. դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381,274.3 հազ. Դրամ:

ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազար  դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաեւ 2019 թվականին», - ասաց Ս. Պապիկյանը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազար դրամ, որից Շիրակի մարզում՝ ,207,377.4 հազար դրամմ Լոռու մարզում՝ 732,196.7 հազար դրամ:

Պապիկյանի խոսքով՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազար դրամ:

«USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ եւ Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա եւ կցովի գյուղ. գործիքներ ձեռք բերելու նպատակով հակտացվել է 1,486,9 մլն դոլար», - նշեց նա։

Սուրեն Պապիկանը տեղեկացրեց նաեւ, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր։ Նշենք, որ խոսքը 4 պիլոտային ծրագրերի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ