News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մանհեթենի շրջանի դաշնային դատախազները կարծում են, որր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոհենը Թրամփի անմիջական կարգադրությամբ պոռնոդերասանուհուն եւ նախկին  ֆոտոմոդելին վճարել է ներկայիս Սպիտակ տան ղեկավարի հետ հավանական ինտիմ կապերի մասին լռելու համար: Այս մասին ասվում է այսօր դատախազությունից Նյու Յորքի դատարանին փոխանցված փաստաթղթերում, որոնք հրապարկվել են նրա էլեկտրոնային բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դրանցում նշվում է, որ իրավաբանը վճարումները կատարել է մի մարդու համակարգմամբ եւ կարգադրությամբ, որն այդ ժամանակ մասնակցում էր ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին, իսկ հետագայում զբաղեցրել է Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը: Թրամփի անունը փաստաթղթերում չի նշվում, սակայն ինչպես հաստատում է The New York Times թերթը եւ Associated Press (АР) գործակալությունը, խոսքը ԱՄՆ ներկայիս նախագահի մասին է: Թրամփը նախկինում հերքել էր վճարումների մասին՝ պնդելով, որ Քոհենը առանց իր գիտության  է գործել:

АР-ն նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ քննիչները նշել են ենթադրյալ դաշնային հանցագործության հետ Թրամփի կապի մասին: Սակայն փաստաթղթերում անմիջականորեն նախագահի հասցեին ոչ մի մեղադրաք չկա:

Այս տարվա օգոստոսին Քոհենը Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել դաշնային մեղադրանքի 8 կետերով, այդ թվում հարկերից խուսափելու, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտման, բանկային ոլորտում խարդախությունների եւ ԱՄՆ-ի ֆինանսական կազմակերպություններին կեղծ տեղեկությունների տրամադրման առնչությամբ:

Ֆինանսավորման կանոնների խախտումը վերաբերում է միջոցների ոչ նպատակային օգտագործմանը, որը հատկացվել էր նախընտրական արշավի համար: Դրանց մի մասը վճարվել է երկու կանանց լռության համար, որոնք պնդում են, որ նախկինում Թրամփն իրենց հետ արտաամուսնական կապեր է ունեցել: Խոսքը պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի եւ նախկին ֆոտոմոդել Կարեն Մաքդուգալի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ