News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Ասրյանը ստեղծել է  աշխարհում ամենաբարձր ՕԳԳ-ով Գաուսի թնդանոթը՝  էլեկտրամագնիսական արագացուցիչը: 17-ամյա գյուտարարի հետ զրուցել է «Արմենպրեսը»։

«Գաուսի թնդանոթը էլեկտրամագնիսական արագացուցիչ է: Այն փամփուշտը արագացնելու համար օգտագործում է միայն էլեկտրամագնիսական դաշտ: Գաուսի թնդանոթը կարող է կիրառություն գտնել տարբեր ոլորտներում: Առաջին հերթին այն կհեշտացնի տիեզերք տիեզերանավեր ուղարկելը: Սկզբնական արագացման համար կօգտագործվի միայն էլեկտրականություն, դրա շնորհիվ կվերանա պայթելու վտանգը: Այն նաև չի աղտոտում մթնոլորտը»,- պատմել է Ալեքսանդր Ասրյանը։

Գաուսի թնդանոթը կարելի է օգտագործել նաև անօդաչու թռչող սարքերն արագացնելու համար, սակայն նրա  ՕԳԳ-ն շատ ցածր է՝ մոտ 1 տոկոս:

«Տվյալներ կան, որ այս համակարգի առավելագույն ՕԳԳ-ն հասնում է մինչև 7 տոկոս: Ես իմ առաջ նպատակ էի դրել հնարավորինս մեծացնել այդ ցուցանիշը: Տարբեր մեթոդների կիրառմամբ ես ստացա 6, 7 տոկոս ՕԳԳ»,- ասել է նա:

Ալեքսանդրը ոչ միայն առաջինն է, որ Հայաստանում Գաուսի թնդանոթ է ստեղծել, այլ նաև առաջինն է աշխարհում, որ թնդանոթը ստեղծել է նման բարձր՝ 6,7 տոկոս ՕԳԳ-ով:

«Մեկ տարի առաջ ուսուցիչս խոսեց Գաուսի թնդանոթի մասին: Նա սկզբում չհավատաց, որ կարող եմ սարքել: Ասաց՝ եթե սարքես, տարեկան գնահատականդ 10 եմ նշանակելու: Ասում էր՝ գիտես, թե ովքեր են փորձել ու չի ստացվել: Ու ես սարքեցի»,- պատմեց Ալեքսանդրն ու հավելեց՝ ամբողջը պատրաստել է տանը, մեկ ամսում: Պատրաստման գործընթացն էլ բավականին վտանգավոր է: Ընտանիքի անդամներն ու ընկերները սկզբում չեն իմացել, թե ինչ ուղղությամբ է աշխատում Ալեքսանդրը: «Ընտանիքի անդամներն ասում էին՝ ինչով ես զբաղված, գնա խնդիրներդ լուծիր: Հետո արդեն տեսան արդյունքը»,- պատմել է նա:

Գաուսի թնդանոթը ստեղծելով՝ Ալեքսանդրը նպատակ է ունեցել արագացնել անօդաչու թռչող սարքերը: Անօդաչու թռչող սարքերը նա համարում է մեր ապագան: «Դրանց միջոցով կարելի է նաև ուտելիք առաքել, իհարկե, նաև կիրառել ռազմական նպատակներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Xiaomi-ն ինֆրակարմիր տաքացուցիչով բաճկոն է ներկայացրել
Ընտրության համար երկու գույն կա՝ սեւ ու մուգ կանաչ․․․
ԱՄՆ-ն պետք է հետ կանչի Huawei-ի թոփ մենեջերի կալանավորման օրդերը
ԱՄՆ դեսպանին հասկացրել են, որ Պեկինի հետագա քայլերը կախված կլինեն Վաշինգթոնի քայլերից․․․
Տոկիոյում ռոբոտ մատուցողներով սրճարան է հայտնվել
Եթե փորձը հաջողվի, ապա հաստատությունը պաշտոնապես կբացվի 2020 թվականին․․․
Ռուսաստանում հետաձգել են կառավարվող «խելացի» փամփուշտների ստեղծումը
Տեսանելի ապագայում այդ գաղափարի համարժեք իրականացումն անհնար է թվում…
5G-ի աջակցությամբ սմարթֆոնները նոր iPhone-ներից թանկ կարժենան
5G-ով նոր սարքերի արժեքը կտատանվի 725-ից մինչեւ 1455 դոլարի սահմաններում…
Չինաստանը Կանադային լուրջ հետեւանքների մասին է զգուշացրել Huawei-ի ֆինանսական տնօրենին չազատելու դեպքում
ԱՄՆ խնդրանքով Մենի ձերբակալությունը, որը տեղի է ունեցել Վանկուվերում օդանավը փոխելու պահին, նրա օրինական իրավունքների լուրջ խախտում է…
Partner news