News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ես քվեարկել եմ հանուն մեր երկրի ապագայի եւ հանուն այն բանի, որ ժողովրդի ակնկալիքներն արդարանան, որոնք կապում է այս ընտրությունների հետ: Դեկտեմբերի 9-ին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արմեն Ռուստամյանը, որը գլխավորում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ նախընտրական ցուցակը:

Նրա խոսքով՝ ինքը քվեարկել է նաեւ հանուն նրա, որ ժողովուրդը չհիասթափվի, հանուն նրա, որ քաղաքացիներն ունենան այն Հայաստանը, որի մասին երազում են:

«Ես քվեարկել եմ հայի ոգու համար: Սակայն աննախադեպ քիչ ժամանակ էր հատկացվել: Սա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ մենք առաջին անգամ ենք անցկացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք շատ բան կուզենայինք ասել, բայց լայն զանգվածների հետ աշխատելով՝ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց հանրությանը հասցնել մեր մոտեցումները, այս ընտրությունների հետ կապված առավել կարեւոր դրույթներն ու դիրքորոշումը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ