News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն արժանապատիվ եւ բարեկեցիկ Հայաստանի:

Միրզոյանը նշեց, որ իր ձայնը տալիս է նոր Հայաստանի օգտին: «Բոլորը հրաշալի հասկանում են, թե մենք ինչ նկատի ունենք՝ ասելով նոր Հայաստան: Այսօր ես չեմ կարող այդ մասին ավելի ծավալուն խոսել, այլապես դա կգնահատվի որպես ընտրական տեղամասում քարոզչություն»,- նշեց նա:

Միրզոյանն ընտրողներին կոչ արեց ակտիվություն դրսեւորել, չնայած ամպամած ու անձրեւոտ եղանակին: Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում կեղծումները բացառվում են, եւ անգամ ակնարկ չկա այն մասին, որ նման բան կարող է տեղ գտնել: «Սեպտեմբերին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին կեղծումների բացակայությունը»,- հիշեցրեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին ընթանում են երկրի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանում մանդատ ստանալու համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, մինչեւ այս տարվա մայիս իշխած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», ՀՅԴ, «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում», «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները եւ «Մենք» դաշինքը: Խորհրդարան մտնելու համար քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի: Եթե անհրաժեշտ շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություն, ապա երրորդ տեղը գրաված մրցակիցը, անկախ արդյունքներից, նույնպես մանդատներ կստանա, քանի որ Սահմանադրությունը ներկայացուցչական մարմնում երաշխավորում է նվազագույնը երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը: Ընտրություններն անցկացվում են նախկին Ընտրական օրենսգրքով՝ պատգամավորների թեկնածուների համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ