News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ժամը 17.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 39,54 տոկոս: Այդ պահի դրությամբ քվեարկության համար քվեատուփերին է մոտեցել ընտրելու իրավունք ունեցող 2 592 479 ընտրողներից 1 025 002-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Մայրաքաղաք Երեւանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 38,04 տոկոսը (323 323), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 31,29 տոկոսը (38945), Վանաձորում՝ 38,68 տոկոսը (37265):

Ընտրողների մասնակցությունն ըստ ընտրական տարածքների՝

N1 (Երեւան՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) – 39,01 տոկոս (78382),  

N2 (Երեւան՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն շրջաններ) – 39,25 տոկոս (83835),

N3 (Երեւան՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ շրջաններ) – 37,15 տոկոս (83661),

N4 (Կենտրոն վարչական շրջան, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն շրջաններ) – 36,84 տոկոս (77445), 

N5 (Արարատի մարզ) – 40,26 տոկոս (89198),

N6 (Արմավիրի մարզ) –  34,99 տոկոս (82002),

N7 (Արագածոտնի մարզ) – 43,13 տոկոս (50750), 

N8 (Գեղարքունիքի մարզ) – 42,39 տոկոս (81030),

N9 (Լոռիի մարզ) – 40,02 տոկոս (95016),

N10 (Կոտայքի մարզ) – 39,67 տոկոս (95242),

N11 (Շիրակի մարզ) – 36,99 տոկոս (85002),

N12 (Սյունիքի եւ Վայոց ձերի մարզեր) – 46,46 տոկոս (75147),

N13 (Տավուշի մարզ) – 44,4 տոկոս (48292)։

Նշենք, որ այսօրվա մասնակցությունը ավելի քան 11 տոկոսով քիչ է՝ 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Այդ ժամանակ ժամը 17.00-ին մասնակցությունը կազմել էր 50,93 տոկոս։ Երեւանում անցած տարի ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 49,06 տոկոսը (414960), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 39,68 տոկոսը (49601), Վանաձորում՝ 45,99 տոկոսը (44227)։ 

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 50,93 տոկոսը (ֆոտո)

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ