News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խումբը խմբի համակարգող, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշայի (միապալատ խորհրդարան) տորագայի (նախագահի) տեղակալ Միրլան Բակիրովի գլխավորությամբ իրենց անհատական երթուղուն համապատասխան իրականացրել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտարկում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայությունից։

Դիտորդները ներկա են եղել Երեւանի տարբեր շրջաններում ընտրական տեղամասերի բացմանը եւ ծանոթացել են քվեարկության կազմակերպման առանձնահատկություններին, քաղաքացիների նույնականացման սարքավորումների աշխատանքին, այդ թվում՝ կենսաչափական տվյալների օգտագործմամբ, ինչպես նաեւ տեսահսկման համակարգին։

Օրվա ընթացքում խումբը քվեարկության դիտարկում է իրականացրել Երեւանի 89 ընտրական տեղամասերում, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բնակավայրերում։ Բացի այդ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են երկու շրջանային ընտրական հանձնաժողովներ, որտեղ այցելության պահին քվեարկության ամփոփիչ տվյալներ են ստացել։

Օրվա ավարտին միջազգային դիտորդների խումբը Երեւանում ամփոփիչ ժողով է անցկացրել։ Մասնակիցները կիսվել են տպավորություններով, քննարկել եւ ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ