News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ դրա համար պատժելու մասին կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց կարելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում որոշակի ձեռքբերումներ արձանագրել: Այս մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ գիտաժողովում ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ադամ Դիենգը:

Նա այնուհետեւ շարունակեց՝ ասելով, որ որոշակի դժվարություններ կան, վերջին տասնամյակների ցեղասպանություններն այդ մասին են վկայում: «Կարելի է արձանագրել ոչ միայն կրոնական եւ էթնիկ գործոնների հիմքով լարվածության աճը, այլեւ այն, որ դրսեւորումներն ավելի վատթար են դարձել»,- նշեց հատուկ ներկայացուցիչը:

«Փախստականների հոսք, որոնց դեմ հաճախ այնպիսի հանցագործություններ են կատարվում, ինչպես ցեղասպանությունը եւ ատելության տարբեր դրսեւորումները: Ինչպե՞ս պայքարել այս երեւույթի դեմ: Առաջին հերթին կրթության միջոցով: Ինչպես ասում էր Նելսոն Մանդելան, սա կարեւորոագույն գործիք է: Կրթությունն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ հասկանան՝ մաշկի գույնը չի որոշում, թե մարդն ինչպիսին է, որ մի Աստվածը մյուսից ավելի ուժեղ չէ, որ մի ժողովրդի մշակույթը մյուսի մշակույթից ավելի հարուստ չէ: Այս ամենը միմյանց լրացնում է, ոչ թե տարանջատում: Կրթությունը պետք է սկսվի տանից, ծնողներից, դպրոցից եւ դասավանդողներից»,- նշեց Ադամ Դիենգը:

«Անհանդուրժողականության դեմ պայքարը ամեն օր պետք է շարունակվի: Անհրաժեշտ է բազմակերպության հանդեպ հարգանք ներարկել: Հակամարտությունների մեծ մասի հիմքում բազմակերպության հանդեպ անհանդուրժողականությունն է»,- եզրափակեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ