News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցեղասպանությունների կանխումն ամենօրյա մշտական աշխատանք է: Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ գիտաժողովում մասնակիցներին հղած տեսաուղերձում այս մասին ասաց ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը:

Միյատովիչը հիշեցրեց, որ Երկրորդ աշխարհամարտից հետո երկրները որոշեցին մեղավորներին պատասխանատվության կանչել: Սա անդրադարձավ այդ թվում նաեւ Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ դրա համար պատժելու մասին կոնվենցիայի ընդունման վրա: «Սակայն տարիների ընթացքում չհաջողվեց ապահովել փաստաթղթի իրականացումը: Ցեղասպանությունները շարունակվում են, տեղի է ունենում մարդկանց կանխամտածված ոչնչացում, եւ այս ամենը համաշխարհային հանրության աչքերի առաջ, իսկ մեղավորները չպատժված են մնում»,- նշեց Միյատովիչը:

«Ցեղասպանությունների կանխումն ամենօրյա աշխատանք է, չի կարելի սպասել առաջին զոհերին՝ գործել սկսելու համար»,- հիշեցրեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ