News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրկուտսկի մարզային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Անգարսկից նախկին միլիցիոներ Միխայիլ Պոպկովին, որը մեղավոր է ճանաչվել 60 սպանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ըստ հանցագործությունների ընդհանրացման՝ պատիժների համակցության միջոցով Պոպկով Միխայիլ Վիկտորովիչին վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը հատուկ ռեժիմի գաղութում»,- դատավճիռը հրապարակելիս ասել է  դատավոր Ալեքսեյ Ժիգաեւը: Դատարանի որոշմամբ Պոպկովը նաեւ զրկվել է միլիցիայի կրտսեր լեյտենանտի կոչումից:

Իրկուտսկի մարզի դատախազության ավագ պետական մեղադրող Ալեքսանդր Շկինեւը լրագրողներին պարզաբանել է, որ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության արդյունքների համաձայն՝ հանցագործությունների կատարման դրդապատճառը մարդասպանության կիրքն է՝ հոմիցիդոմանիան: Ընդ որում՝ նա մեղսունակ է ճանաչվել:

Շկինեւը նաեւ նշել է, որ Պոպկովը մտադիր է դատավճիռը բողոքարկել Գերագույն դատարան, քանի որ միլիցիայի կոչումից զրկելը նրան թոշակից է զրկում: Նախկինում կայացված դատավճիռը 22 սպանության մեղադրանքով նրան կոչումից չէր զրկել, նա ամսական շուրջ 24 հազար ռուբլի թոշակ էր ստանում:

Անգարսկից նախկին միլիցիոները ձերբակալվել էր 2012 թվականին: 2015 թվականի հունվարին Իրկուտսկի մարզային դատարանը նրան 22 սպանության համար դատապարտել էր ցմահ ազատազրկման: 2017 թվականի մարտին Պոպկովին մեղադրանք էր ներկայացվել եւս 60 հանցագործության համար, որոնցից յուրաքանչյուրով նա խոստովանական ցուցմունքներ է տվել: ՔԿ-ն գործը դատարան էր ուղարկել դեկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ