News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները:

Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 9-ը անվանել է նշանակալի օր Հայաստանի համար:

«Մեր ժողովուրդն իր հավաքական կամքն արտահայտեց նոր Ազգային ժողովի ընտրությամբ՝  հանուն ազատ, ժողովրդավար ու հզոր Հայաստանի: Ժողովրդի կամքը նաև արդար սպասում է՝ ունենալ այնպիսի հայրենիք, որտեղ արդարությունը, տնտեսական զարգացումը, ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, օրենքով բազմակարծության երաշխավորումը, օրենքի գերակայության ամրապնդումը վերածվեն թափանցիկ գործընթացների:

Արտաքին ճակատում Արցախի անկախության ամրապնդումը, Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման մեր ժողովրդի պահանջը, ինչպես նաև Արևելքի ու Արևմուտքի մեր բարեկամների ու գործընկերների շրջանակի ընդլայնումը վստահաբար առաջնահերթ տեղ պետք է գրավեն Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների օրակարգում»,- ասվում է կաթողիկոսի նամակում:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ Սփյուռքը՝ որպես Հայաստան աշխարհի մաս, սոսկ բարեգործի ու ներդրողի դերակատարում ունենալուց այն կողմ պետք է մասնակցի համահայկական օրակարգերի քննարկմանն ու որոշումների կայացմանը:

«Մեր համոզմամբ՝ նման աշխատանքներով ու ծրագրերով, ինչպես նաև մեր ժողովրդի հանձնառու մասնակցությամբ կարող ենք Հայաստանն առաջնորդել դեպի առավել հզորացում՝ իր առողջ տնտեսությամբ, քաջ բանակող ու պետական կառույցներով: Ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի ժողովրդին: Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ