News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Արա Պապյանը կարծում է՝  եթե ընտրությունները լինեին մեկ ամիս հետո, հավանական է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթահարեր 5 տոկոսի շեմը ։

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց. «Ինձ համար ամենամեծ անակնկալը «Հանրապետական» կուսակցություն էր, որը հավաքեց ձայների գրեթե 5 տոկոսը, այսինքն՝ եթե մի քանի տոկոս ավելի հավաքեր, ապա կհայտնվեր խորհրդարանում։ Եթե ընտրությունները լինեին մեկ ամիս հետո, հավանական է, նա այդ 5 տոկոսի շեմը կհաղթահարեր։ Չանցավ, եւ դրա շուրջ մի տեսակ ուրախություն կա, բայց ես կարծում եմ՝ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք եւ նայենք, թե ով անցավ, այլ ոչ թե ով չանցավ»։

Այն, որ «Իմ քայլը» դաշինքը կհավաքեր ձայների ճնշող մեծամասնությունը, Պապյանը շեշտում է՝ սպասելի էր։ Անսպասելի, նրա կարծիքով, կարող էին լինել երկրորդ, երրորդ, միգուցե չորրորդ տեղերը, եթե անցներ, ինչը տեղի չունեցավ։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն մասնակցության մեծ փորձառություն ունի, ենթակառուցվածքներ՝ ամբողջ Հայաստանում, մասնավորապես՝ Կոտայքի մարզում, եւ հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, որը հնարավորություն էր տալիս նման կուսակցություններին ավելի շատ ձայն հավաքել, այն, որ ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը շատ ձայներ հավաքեց, ինչը ցույց է տալիս, որ դա քաղաքական ընտրություն չէր ռեյտինգայինի մասով»,–նշում է նա։ 

Արա Պապյանը խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ ուժը լինելը նույնպես սպասելի է համարում, բայց 3-րդ տեղում տեսնում էր նաեւ այլ ուժի, օրինակ՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը։ Նա նկատում է՝ քիչ են գաղափարախոսություններով կուսակցությունները. «Երբ նայում ենք բոլոր կուսակցություններին, ցավոք սրտի, քչերը կան, որ ունեն որոշակի գաղափարախոսություն․ գաղափարախոսություն ունեցողներից մեկը «Սասնա ծռեր» կուսակցությունն է»։

Քաղաքագետը  համոզված է՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ–ն չեն կարող համարվել  ընդդիմություն․ դե յուրե կլինեն ընդդիմություն, դե ֆակտո՝ ոչ։

«ԲՀԿ-ն բիզնես աշխարհի հետ սերտորեն կապված կառույց է, եւ ճնշումներ գործադրելը նրա վրա հեշտ է, մյուս կողմից էլ՝ բիզնես աշխարհը թույլ չի տալիս լինել քաղաքական։ ԼՀԿ–ն էլ ածանցվում է եւ ածանցվել է «Ելքի» հետ, որը գրեթե նույնական է «Իմ քայլը» դաշինքի հետ․ ուղղակի բաժանվել են։ Այս առումով շատ վատ է, որ չկա որեւէ կոշտ ընդդիմություն: Հին խոսք կա՝ իշխանությունը փչացնում է, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում»

Նա հույս է հայտնում, որ  «Իմ քայլը» դաշինքի ներսում շատ արագ կձեւավորվեն խմբեր, որոնք կստանձնեն, եթե ոչ՝ ընդդիմության, գոնե քննադատական հայացքներ ունեցող մարդկանց դերը։

Պապյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի» ներսում կան նման հայացքներ ունեցող անձինք, որոնք հայտարարում են, որ սեփական սկզբունքները երբեք չեն ստորադասի խմբակցության շահերին. «Բայց ես բավականին բան եմ տեսել՝ ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի փչացումը, իմ ազնվագույն ընկերների փչացումը, որոնք իշխանության եւ փողի զոհ գնացին»,– եզրափակում է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ