News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ընդդիմությունը, ինչպես 90-ականներին, կծնվի իշխանությունից, հատկապես «Իմ քայլը» դաշինքից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ընդ որում, նա նշեց, որ ընտրությունների արդյունքները ավելի քան կանխատեսելի էին։

««Իմ քայլը» դաշինքից այս իշխանության մի մասն ընդդիմադիր կդառնա, քանի որ մի որոշակի պահի այնտեղ հակասություններ կսկսվեն։ Երբ իշխանությունը բավական շատ է, այդպես է լինում»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը։

Խոսելով խորհրդարան չանցած Հայաստանի հանրապետական կուսակցության եւ ՀՅ դաշնակցության ապագայի մասին՝ Քոչարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ի մասին դժվար է միանշանակ որեւէ բան ասել։

«ՀՀԿ-ն մի շարք առաջնահերթ խնդիրներ ունի, սկսած իր քաղաքական առաջնորդի փոփոխությունից եւ վերջացնելով նրանով, թե ում են նրանք ընդունում որպես իրենց թիմ, որովհետեւ թիմում ունենալով միաժամանակ Շահնազարյանին եւ Գեղամյանին՝ Բաբուխանյանի հետ միասին, կարծում եմ, նրանց դեպքում, նույնպես քիչ կարեւոր գործոն չէր»,- ասաց փորձագետը։

Մեկնաբանելով ՀՅԴ-ի հետ կապված իրավիճակը՝ քաղտեխնոլոգը վստահություն հայտնեց, որ առաջիկա ամիսներին կուսակցությունը կզբաղվի իր վերաբրենդինգով, սակայն, միանշանակ ասել, թե կկազմեն արդյոք նրանք կոալիցիա որեւէ այլ քաղաքական ուժի, այդ թվում ՀՀԿ-ի հետ, բավական բարդ է

«ՀՅ դաշնակցությանն ավելի հեշտ է վերաբրենդինգ անցկացնելը, քան ՀՀԿ-ին, քանի որ այն ոչ միայն հանրապետական մասշտաբի քաղաքական ուժ է, այլեւ համահայկական կուսակցություն՝ իր ավանդույթներով եւ կառույցներով։ Այդ պատճառով նրանք ավելի հեշտ կանցկացնեն այդ ամենը։ Նրանք դրա համար պաշարներ էլ ունեն, այդ թվում՝ Հայաստանից դուրս»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ վերջին 20 տարիների ընթացքում ՀՅԴ-ն իրեն հասարակության աչքում վարկաբեկել է ոչ պակաս, քան ՀՀԿ-ն, ինչն էլ հանգեցրեց ընտրություններում նրանց տապալմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ