News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հիմնվելով դիտորդների նախնական զեկույցների վրա՝ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) հրապարակել է իր հայտարարությունը՝ կապված Հայաստանում կայացած ընտրությունների հետ․․․

«Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ ողջունելով այս նշանակալի ձեռքբերումը որպես ժողովրդավարության հաղթանակ եւ նոր դարաշրջանի սկիզբ՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՀԱԿ-ում հայտարարել են, որ իրենք արդեն իսկ աշխատում են ամերիկյան եւ հայկական կարեւոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի, հիմնվելով Հայաստանում խաղաղ, սահմանադրական եւ ժողովրդավարական անցումային գործընթացի վրա, առաջ մղեն կոնկրետ փոխշահավետ նախաձեռնություններ, որոնք երկրների միջեւ կխորացնեն եւ կընդլայնեն երկկողմ քաղաքական, տնտեսական եւ ռազմական հարաբերությունները։

«Երկկողմ կապերի զարգացման հարցում մեր աջակցությանը զուգահեռ՝ մենք պետք է աճող սթափությամբ հաստատակամորեն մարտահրավերներ նետենք Միացյալ Նահանգներում, տարածաշրջանում եւ ողջ աշխարհում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, քանի որ նրանք ձգտում են օգտվել անցումային շրջանից, որպեսզի խանգարեն, մեկուսացնեն կամ հարձակումներ գործեն Հայաստանի եւ Արցախի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ