News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է, որպեսզի Կոնգրեսից 750 միլիարդ դոլար խնդրեն՝ հաջորդ տարվա ռազմական ծախսերի համար՝ հայտնել է ամերիկյան մի պաշտոնյա։ Ըստ նրա՝ խոսքը Պենտագոնի ծախսերն ավելացնելու մասին է, մինչդեռ այլ հաստատությունները ստիպված են խնայողություններ անել՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։

Այն պայմաններում, երբ բյուջեի դիֆիցիտը վերջին 6 տարվա ընթացքում հասնում է առավելագույնի, եւ Թրամփը ավելի վաղ կառավարությանը առաջարկել էր հաստատությւունների ծախսերը կրճատել 5 տոկոսով, Պենտագոնի ծախսերն ավելանում են։

Սպասվում էր, որ Պենտագոնը 2020 թվի համար 733 միլիարդ դոլար կխնդրի, սակայն այժմ խոսքը ավելի մեծ գումարի՝ 750 միլիարդի մասին է։

Օգոստոսին Թրամփը ստորագրել էր պաշտպանական քաղաքականության մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում էր 716 մլրդ դոլարի ծախսեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ