News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության եւ ժողովրդի իշխանության բացառիկ հաղթանակը դարձան․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները բացառիկ եւ աննախադեպ բարձր գնահատական են տվել մեր ընտրությունների արդյունքներին՝ «ըստ էության ամփոփելով ընտրությունների ազատ, արդար եւ ժողովրդավարական լինելու փաստը», եւ սա Փաշինյանը համարեց աննխադեպ իրադարձություն երրորդ հանրապետության պատմության մեջ եւ Հայաստանի ժողովրդի կարեւորագույն նվաճում։

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց իր թիմին վստահած քաղաքացիներին եւ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցել են ընտրություններին․ «Իհարկե այս ընտրությունները կարեւոր եւ բացառիկ էին ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքները արձանագրելու առումով, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր այս ընտրությկուններում կրկին վստահության քվե տվեցին մեզ։ Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, եւ մենք գիտակցում ենք՝ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու եւ ժողովրդի վստահությունը արդարացնելու ժամանակը, եւ որեւէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը։ Առաջիկայում տեղի կունենա Ազգային ժողովի, նրա մարմինների, կառավարության ձեւավորումը, եւ ի վերջո նոր թափով կսկսենք այն նախընտրական ծրագրերի իրագործումը, որոնցով հանդես ենք եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ես ուզում եմ շնորհավորել նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Լուսավոր Հայաստան կուսակցութանը ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին խորհրդարանական այս ընտրություններում, եւ ուզում եմ հավաստիացնել, որ «Իմ քայլը» դաշինքը կփորձի ներկայացնել նաեւ այն քաղաքացիներին, որոնց նախընտրած ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ արգելքը»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընտրությունները ազգային միասնության ու համախմբման նոր առիթ պիտի դառնան․ «Ըստ էութայն եկել է Հայաստանում արարման, ստեղծման, Հայաստանը ազատ եւ երջանիկ պետություն դարձնելու, Հայաստանում տնտեսական հեղափոխությանը նոր թափ եւ նոր ուժ տալու ժամանակը, եւ ես համոզված եմ, որ մենք իրար հետ՝ միասին Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, հայ ժողովուրդը՝ որպես մեկ ամբողջություն եւ միասնություն, կհասնի այդ նպատակներին եւ ազգային երազանքների իրականացմանը։ Եւ այս համտեքստում շատ կարեւոր է, որ մենք զարգացնենք Հայաստանում ժողովրդավարության բանավեճի, քննարկման մթնոլորտը, մեր գաղափարները, մտքերը երազանքները իրար հետ կիսենք, եւ այդ պրոցեսի արդյունքում դուրս բերենք իսկապես համազգայինը, որը միավորում  բոլորիս»։

Իսկ հետընտրական կարեւորագույն առաքելությունը, նրա խոսքով, պիտի լինի ժողովրդի կամքի իրագործումը․«Նախընտրական քարոզարշավը նաեւ բուռն բանավեճերի, քննադատությունների ժամանակաշրջան է, բայց ահա այսպիսի ընտրությունների ամենամեծ եւ ամենակարեւոր առաքելությունը նա է, որ ժողովրդի կամքը արտահայտելուց հետո բոլորս լծվում ենք ժողովրդի կամքը իրագործելուն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ