News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Գորիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Գորիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Գորիսում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիան եւ ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին եւ վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով ծառայությունները պարզ եւ հարմար» - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ինտերնետին միանալու դեպքում, մասնավորապես,  բաժանորդագրվելով Combo մարզային ծառայությունների փաթեթին բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական ընդամենը 7990 դրամով: Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որեւէ հավելյալ սարքի, ինչպես նաեւ YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից:  Ավելին, բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS  կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչեւ 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման եւ բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է  Beeline-ի գործող եւ նոր բաժանորդների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ