News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով հաջողությամբ օգտագործվեց նոր իշխանությունների կողմից: Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ընտրությունները եւ ձեւավորված իրականությունը պատշաճ խորությամբ վերլուծելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Այս պահին կարող ենք անել մի քանի կարեւոր փաստագրում՝ դրական, մտահոգիչ եւ զավեշտալի։

Այս ընտրությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանը մնում է մեն մենակ՝ Հայաստանի բոլոր ծանրագույն մարտահրավերների առաջ։ Կար մի քանի տարբերակ խուսափելու այս գերկոնցենտրացված վիճակից, բայց ընտրվեց հենց այս մեկը, որի պատճառները մենք երեւի ժամանակի ընթացքում կհասկանանք։

Փաշինյանի 132 ընկերները հանրային գիտակցության մեջ չեն կիսում պատասխանատվությունը, հանրությունը նրանց մեծ մասին չի էլ ճանաչում։ Սա վտանգավոր վիճակ է թե՛ պետության համար, թե՛ վարչապետի։

«Ռեյտինգային» համակարգն իր ողջ արատավոր հմայքով հաջողությամբ օգտագործվեց նոր իշխանությունների կողմից։ Օրինակներից միայն մեկը նշենք. արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիները ազատ եւ արդար ընտրություններում, ազատ կամարտահայտությամբ բոլոր թեկնածուներից ամենաշատ՝ 31 000 ձայն են տվել Սասուն Միքայելյանին, որը երբեւէ չի առանձնացել որպես ինտելեկտուալ օրենսդիր։

Արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիները տասնյակ հազարավոր ձայներ են տվել այլ ուժերի ցուցակներում ներկայացված՝ նվազ տառաճանաչ, ոչ վաղ անցյալում այսօրվա գործող իշխանության կողմից «կրիմինալ» որակվող անձանց եւ այլն։

Նորանշանակ մարզպետները, ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարած, իրենց մարզերում ստանում են 15-20 հազարական եւ ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում։ Հասկանալի է, որ նրանք օբյեկտիվորեն լուրջ գործեր չէին հասցրել անել, չէին կարող նման բացառիկ հեղինակություն վաստակել։ Ու ինչքան էլ կրկնենք, թե հզոր ժողովուրդ ենք ու ժողովուրդը էլի հաղթեց, միեւնույն է չի հասկացվում, թե հզորությունը տվյալ դեպքում որտեղ է, եւ հատկապես ո՛ւմ հաղթեցինք։

Արժանապատիվ եւ հպարտ քաղաքացիները հարյուր հազարավոր ձայներ են տվել մարդկանց, որոնց անունը 7 ամիս առաջ ընդհանրապես չէին լսել, եւ որոնց 90 տոկոսը այս 7 ամսվա ընթացքում որեւէ լուրջ միտք չի ձեւակերպել։ Նայեք ռեյտինգայինի թոփ տասնյակը եւ կհամոզվեք։ Նշանակում է՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է քվեարկել գործող ուժի օգտին՝ առանց երկար մտածելու։ 

Փոխարենը՝ Նոր Հայաստանում իմ ընկեր (եւ, ի դեպ, կարգին մարդ՝ չնայած մեդիայի ստեղծած կերպարին) Էդուարդ Բաբայանը ստացել է ավելի շատ ձայն, քան՝ ԲՀԿ ողջ քաղաքական թիմը միասին վերցրած։

Մի դրվագը բացում է շատ փակագծեր։ Տապալումների եւ ձախողումների մեջ պետք չէ կոնսպիրոլոգիա եւ բարդ տեսություններ փնտրել։ Առաջարկում եմ բոլորին՝ մեկ անգամ եւս ուշադիր նայել, թե որտեղ էր քվեարկում Սերժ Սարգսյանը։

Ճակատագրի բերումով՝ նախկին նախագահը նոր գրանցում ունի եւ ստիպված էր քվեարկել նոր վայրում. դա իբր թե մարզադահլիճ էր։ Նայեք պատերին, նայեք դահլիճի վիճակին՝ 21-դարում Հայաստանում այդ վիճակն է՝ երբեւէ չվերանորոգված, չխնամված։ Դա ավելի շատ լքված գոմ էր հիշեցնում, քան՝ հանրակրթական մարզադահլիճ։ Ու հիմա համեմատեք պաշտոնյաների ու օլիգարխների, նրանց ընտանիքների՝ ապրելու եւ մարզվելու պայմանների հետ, ու էլ հարց չի ծագի՝ ինչու այսպես եղավ։

Որպես դրական փաստ արձանագրենք, որ ընտրատեղամասերի առջեւ չկային մարզահագուստներով կիսակրիմինալ զանգվածներ եւ  գազելային հասարակություն։ Եվ սա իրոք շատ կարեւոր է։

Եվ վերջապես՝ խորհուրդ կտամ առկա իրավիճակը վերլուծելիս հրաժարվել բարդ ձեւակերպումներից՝ էլեկտորալ վարքագիծ, հետհեղափոխական սթրես, գաղափարական վակուում եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է եւ պետք է նկարագրվի շատ ավելի պարզ բառերով ու ձեւակերպումներով։ Հայ  հասարակության սոցիոլոգիան առանձին գիտություն է, որով կարելի էր  հանգիստ, մի քիչ հումորով ու պրոցեսներին անհաղորդ զբաղվել, եթե իհարկե կարողանաս մոռանալ, որ ադրբեջանա-թուրքական բանակը գտնվում է Երեւանից մեկ ժամվա հեռավորության վրա:

Հ. Գ. Սրանք ընտրությունների շուրջ առաջին նախնական  դիտարկումներն են եւ, բացառությամբ առաջին եւ վերջին կետի, առանձնապես վտանգներ չեն պարունակում։ Իսկ այլ խորքային վտանգների, ռիսկերի եւ անելիքների մասին պետք է շատ ավելի լուրջ խոսել, ինչն անպայման առաջիկայում կանենք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ