News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցակցրել:

Երեքշաբթի Fars գործակալությունը հաղորդել է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հրթիռային փորձարկումներ ենք իրականացնում: Մեր վերջին փորձարկումը կարեւոր նշանկաություն ուներ», - ասել է Հաջիզադեն: Նրա խոսքով, Իրանն ամեն տարի իր հրթիռների մոտ 40-50 փորձարկում է կատարում: Նա նաեւ նշել է, որ «ամերիկյան իշխանությունների արձագանքը ցույց է տալիս, որ այս թեման շատ կարեւոր է նրանց համար»:

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Թեհրանը միջին հեռահարության  բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին հակառակ: Այս հարցով խորհրդակցություններ են նախաձեռնվել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համակարծիք չեն եղել, որ Իրանի վերջին հրթիռային փորձարկումները խախտում են Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը, որն ընդունվել է Իրանի միջուկային գործարքի ԳՀՀԾ շրջանակներում:

 Այդ երկրների մշտական ներկայացուցիչները հայտարարել են, որ Իրանի հրթիռային արձակումները ոչ թե ուղղակի խախտում են, այլ բանաձեւի «անհամապատասխանություն»....

Իրանը 1990 թվականից զարգացնում է իր հրթիռային ծրագիրը: Նա բալիստիկ հրթիռների զարգացման գործում մեծ հաջողության է հասել: Միեւնույն ժամանակ, Թեհրանը հրաժարվում է բանակցել հրթիռային արդյունաբերության սահմանափակման հարցով՝ պատճառաբանելով, որ տարածաշրջանում իր մրցակիցները բալիստիկ հրթիռներ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ