News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

The Washington Post թերթը հաշվարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչեւ նոյեմբերյան միջանկյալ ընտրությունները 7 ամիս շարունակ Կոնգրեսում 86 անգամ կրկնել է Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության մասին կեղծ հայտարարությունը, որը պարբերականը «երեւակայական» է համարում։

Մեքսիկայի հետ հարավային սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումն էր, իսկ նախագահ ընտրվելուց հետո նա դիմեց Կոնգրեսին պատի  ֆինանսավորման համար, սակայն այն ստանալ չհաջողվեց․ Կոնգրեսը այս տարվա սկզբին գումար է հատկացրել սահմանների անվտանգության համար, որը չի կարող ծախսվել պատի շինարարության համար։  

Թրամփն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ հաղթել է․ «Մենք սկսել ենք մեր պատը կառուցել»,-ասել է նա ելույթներից մեկում։

WP-ն կանոնավոր իրականացնում է քաղաքական գործիչների հայտարարությունների հավաստիության ստուգում եւ այն ներառում է կեղծ եւ շփոթեցնող պնդումների միասնական Fact Checker բազայում։

Սրա հետ կապված պարբերականը պնդումներին «Պինոկիո» (Մեկից չորսին) կոչում է տալիս։ Սակայն Թրամփի հայտարարությունից հետո պարբերականը նոր կոչում է սահմանել «Անսահման Պինոկիո»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ