News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են սուպերմարկետներից խմիչքներ գողացողին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջին օրերին ոստիկանության Էրեբունու բաժին տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվում։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և հարմար առիթի սպասելով՝ գողություն կատարում։

Էրեբունու քրեական հետախույզները տեսագրությունների ուսումնասիրության, իչպես և ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերներին կողմնորոշումներ ուղարկելու արդյունքում՝ պարզեցին տեսագրությունում երևացող անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված Ռուդիկ Բաբայանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։

55-ամյա Բաբայանն իրավապահներին հայտնել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սուպերմարկետներից գողացել է տարբեր տեսակի 17 շիշ թանկարժեք խմիչք։

Վնասի չափն ու դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ