News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր՝ նախորդ 105-ի փոխարեն: 27 լրացուցիչ մանդատ ստացած պատգամավորի և նրանց օգնականների համար պետբյուջեից տարեկան կհատկացվի մոտ 279 մլն դրամ․ այս հաշվարկն արել է Tert.am-ը։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից: 6-րդ գումարման Ազգային ժողովն ուներ 105 պատգամավոր․ նվազագույն 101-ին գումարվել էր 4 մանդատ՝ ազգային փոքրամասնությունների մանդատները:

ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.44%-ը, հետեւաբար ոչ իշխանական ուժերին տրվելու են լրացուցիչ մանդատներ, որպեսզի Սահմանադրության պահանջի համաձայն՝ ապահովվի 30% ընդդիմություն։ Ըստ այդմ՝ «Իմ քայլը» կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ը՝ 26, ԼՀԿ-ը՝ 18:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորի չհարկված աշխատավարձը կազմում է 661 400 դրամ, իսկ պատգամավորի օգնականի չհարկվող աշխատավարձը՝ 198 420 դրամ:

Լրացուցիչ 27 պատգամավորի համար պետական բյուջեից ամսական հավելյալ կհատկացվի 17 մլն 857 հազար 800 դրամ, տարեկան՝ 214 մլն 293 հազար 600 դրամ: Իսկ 7-րդ գումարման ԱԺ-ի ամբողջ գործունեության՝ 5 տարվա ընթացքում 27 պատգամավորի աշխատավարձը կկազմի 1 մլրդ 71 մլն 468 հազար դրամ:

Նրանց օգնականների համար ամսական կտրամադրվի 5 մլն 357 հազար 340 դրամ, տարեկան՝ 64 մլն 288 հազար 80 դրամ:

Այսպիսով, հավելյալ 27 պատգամավորի և նրանց օգնականների համար պետությունը տարեկան կվճարի ևս 278 մլն 581 հազար 680 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ