News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Քաղաքական դաշտում Դաշնակցության ներկայությունը ամենեւին պայմանավորված չէ Ազգային ժողովում լինելու–չլինելու հանգամանքով. ԱԺ ընտրություններով որեւէ բան չի սկսվում եւ չի ավարտվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Նա նաեւ չի կարծում, որ ԱԺ–ում ներկայացված չլինելն ինչ-որ կերպ խոչընդոտելու է կուսակցության գործունեությունը։

Արսեն Համբարձումյանը շեշտեց, որ ՀՅԴ–ն շարունակելու է գործունեությունն արտախորհրդարանական ճակատում, ընդդիմադիր դաշտում։

Անդրադառնալով օրակարգային հարցերին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ քաղաքական մենիշխանության հաստատումը Հայաստանում երկրի զարգացման համար ճիշտ չէ՝ հավելելով, որ սուր քննադատելու են իշխանության քաղաքականությունն այնտեղ, որտեղ համարելու են սխալ, եւ կաջակցեն բոլոր այն մոտեցումներին, որոնք կհամարեն իրենց գաղափարներին հարազատ։ Նա նաեւ հայտնեց, որ հետեւողական են լինելու իրենց մոտեումներից բխող սոցիալ–տնտեսական քաղաքականության հետ կապված հարցերի լայն սպեկտրին։

Հարցին՝ այսինքն ՀՅԴ–ն հիմա սպասողական վիճակո՞ւմ է, կախված նրանից, թե ինչպես կկառավարի իշխանությունը, Համաբարձումյանը նշեց. «Ոչ։ Մենք հակազդողի դերում չենք լինելու, պատրաստվում ենք նախաձեռնողական քաղաքականություն վարել եւ օրակարագ բերել այն հարցերը, որոնք անհրաժեշտ են գտնում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ