Անկարայում գնացքի վթարի հետեւանքով վերջին տվյալների համաձայն 7 մարդ մահացել է՝ մեքենավարը եւ վեց ուղեւորները, հաղորդում է RT-ն՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ 46 մարդ տուժել է, որոնցից երեքը ծանր վիճակում են:
Վթարի հետեւանքով դատախազությունը հետաքննություն է սկսել :
Ավելի վաղ Տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Անկարայից Կոնյա ուղեւորվող գնացքը բախվել է լոկոմոտիվի հետ, որից հետո երկու վագոնները դուրս էին եկել ռելսերից: Փլուզվել է նաեւ հետիոտնային անցումը: