News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Որ պետք է հասնել նրան, որ ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ արդյունք ստանալ, այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց մեր գործընկեր Համաշխարհային բանկի հետ ունենք երկխոսության պակաս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը  դադարեցնելուն, ինչի հետ կապված ՀԲ Երեւանի գրասենյակը մտահոգություններ է ներկայացրել կառավարությանը:

«Իրենք փաստարկներ են ներկայացրել, մենք հակափաստարկներ ենք ներկայացրել եւ համաձայնություն չկա: Իրենց նպատակը մեկն է՝ համոզված լինել, որ մեր որոշումներով ապահովելու ենք այդ ապահովության երաշխիքները»:

Սրան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այսինքն ՀԲ-ն ավելի շատ է շահագրգռված մեր արդյունավետությամբ, քան մեր կառավարությունը: Եթե այստեղից դուրս կա որեւէ մարմին կամ անհատ, որն ավելի շատ է մտահոգված Հայաստանի կառավարության գործունեության արդյունավետությամբ, ուրեմն կներեք, էստեղ պետք է լուրջ հետեւություններ անել»:

Տիգրան Խաչատրյանի պարզաբանմանը, որ գուցե մենք ավելի լավ ենք անելու, բայց մինչեւ վերջ լավ չենք բացատրել, Փաշինյանն ասաց. «Եթե կառավարությունում կան մարդիկ, որոնք ի հեճուկս վարչապետի հանձնարարության ոչ թե բացատրում են դա, այլ հակառակն են բացատրում, ուրեմն բացատրության վրա ավելի երկար ժամանակ կծախսվի: Ուրեմն գնացեք, բացատրեք, քաղաքական որոշումը կայացված է: Ոնց ուզում եք բացատրեք»:

Տրգրան Խաչատրյանն առաջարկեց սկզբում ՀԲ-ին պարզաբանումներ ներկայացնել, ընդհանուր հայտարարի գալ, նոր կառավարության որոշում կայացնել: Վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ասեմ՝ ինչու ենք շտապում, որովհետեւ դեռեւս սեպտեմբերին տրված են եղել հանձնարարականներ եւ ոչ մի նշան չկա, որ այդ հանձնարարականները սկսել են կատարվել: Իսկ ինչո՞ւ չենք շտապում վարչապետի հանձնարարականները կատարել: Ով ուզում է ՀԲ-ի հանձնարարականներն ավելի շուտ կատարել, թող գնա աշխատի Համաշխարհային բանկում: Կառավարությունում աշխատողը պետք է կատարի վարչապետի հանձնարարականները»:

Խնդրին անդրադարձավ նաեւ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով. «Եթե սրանք մեր ծրագրերն են, կարծում եք, որ ԾԻԳ-ի տնօրենին կարելի է վստահել այդ ծրագրերի իրականացումը, իսկ օրինակ, նախարարին չի՞ կարելի վստահել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ