News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բալկաններում լարվածությունն աճել է Կոսովոյի բանակի ձեւավորման հարցով քվեարկությունից մեկ օր առաջ։ Սերբիան զգուշացրել է, որ այդ քայլը սպառնալիք է տարածաշրջանի համար՝ տեղեկացնում է AP-ն։

Սպասվում է, որ ուրբաթ օրը Կոսովայի խորհրդարանը երկրի անվտանգության ուժերը կանոնավոր բանակի վերածելու մասին օրենք կընդունի։

Կոսովոյում ՄԱԿ առաքելության ղեկավարի հետ բանակցություններից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի որոշումը բնութագրել է որպես «նոր սադրիչ եւ միակողմանի միջոցառում», որը Կոսովոյի սերբերի ապագայի հանդեպ անհանգստություն է առաջացնում։ Նրա խոսքերով՝ Սերբիան «խաղաղությունը եւ կայունությունը պահպանելու համար հնարավոր ամեն բան կանի»։ Նա նաեւ ասել է, որ «իրավիճակը զգալիորեն կվատանա», եթե Կոսովոն այդ որորշումը կայացնի։ «Մենք չենք պատրաստվում հարվածել ռազմական թմբուկներին, սակայն ոչ ոքի թույլ չենք տա նվաստացնել կոսովյան սերբերին»,- հայտարարել է Վուչիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ