News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 թվականից ԱՄՆ-ի բյուջետային կայունությունը աստիճանաբար կվատթարանա, իսկ դաշնային պարտքը եւ դրա սպասարկման բեռը կհասնեն պատմական ռեկորդային մակարդակին, որը, ի վերջո, ճնշում կգործադրի երկրի սուվերեն վարկային վարկանիշի վրա: Այս մասին ԱՄՆ-ի վերաբերյալ զեկույցում զգուշացնում է  Moody's Investors Service վարկանիշային գործակալությունը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նախագահ Դոնալդ Թրամփի (2017 թ. հոկտեմբերից մինչեւ 2018 թ. սեպտեմբեր) ժամանակ առաջին լիարժեք ֆինանսական տարին ԱՄՆ-ն ավարտեց 6 տարվա ընթացքում ամենամեծ բյուջետային դեֆիցիտով` 779 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 3.9 տոկոս-ը: Բյուջեի եկամուտները աճել են 1 տոկոսից քիչ (գրեթե մեկ երրորդով կորպորատիվ եկամտահարկի մուտքերի նվազում), իսկ ծախսերը ավելացել են 3 տոկոսով, հիմնականում այն պատճառով, որ պարտքերի տոկոսային ծախսերը աճել են 20 տոկոսով:

«Մենք պետական եկամուտների համեմատաբար թույլ աճի միտման պահպանում ենք ակնկալում եւ պարտքի սպասարկման վճարումների ավելացում առողջապահության  եւ սոցիալական ապահովման ծրագրերի զանգվածային ծախսերի հետ միասին<…> 2019-2020 թվակններին այս միտումը կխորանա ավելի դանդաղ գլոբալ տնտեսական աճով եւ ֆինանսական պայմանների շարունակական խստացմամբ», — ասվում է հաշվետվությունում:

Եթե ամերիկյան իշխանությունները բյուջետային քաղաքականությունում արմատական փոփոխություններ չմտցնեն, դաշնային բյուջեի դեֆիցիտը 2028 ֆինանսական տարում կհասնի ՀՆԱ-ի 8 տոկոսին `ընթացիկ ֆինանսական տարվա ՀՆԱ-ի 4.8 տոկոսի համեմատությամբ, կանխատեսում է Moody's-ը: ԱՄՆ-ի բյուջեն դեֆիցիտի այսպիսի արժեքների հասել էր միայն 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ իշխանությունները ստիպված էին տնտեսությունը  ողողել փողով (2009 թ. դեֆիցիտը ՀՆԱ-ի 9.8 տոկոսն էր կազմել):

Դեֆիցիտի կանխատեսելի աճը նախեւառաջ պայմանավորված է պարտքի տոկոսային ծախսերի ավելացմամբ: 2018 ֆիսկալ տարում այն կազմել է 371 մլրդ դոլար. աճը կազմել է 62 մլրդ դոլար կամ նախորդ տարվա համեմատ 20 տոկոս: Կոնգրեսի բյուջետային վարչությունը հոկտեմբերին նման աճը բացատրում  էր նաեւ ավելի բարձր գնաճով. ԱՄՆ Ֆիննախը ամեն ամիս ինդեքսավորում է իր արժեթղթերի անվանական գինը, որոնք պաշտպանված են գնաճից(TIPS), սպառողական գների աճի տեմպերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ