News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ակիտա պրեֆեկտուրայի վարչական ղեկավար Նորիհիսե Սատակեին նվիրած սիբիրյան «Միր» կատուն սովորել է ճապոներեն հասկանալ եւ 8 կգ քաշ է հավաքել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է Սատակեն։

Նրա խոսքով՝ «Միրը» հրաշալի ընտելացել է իր տանը բնակվող 6 կատուների հետ։ Ռուսական կատվին տանը «Միրու–բո» են կոչում՝ այսպես է հնչում նրա անունը ճապոներեն փաղաքշական տարբերակով։

Նա նաեւ հիշեցրել է Պուտինին ճապոնական կողմի նվերի ՝ ակիտա–ինու ցեղատեսակի շան մասին։ Նրա խոսքով՝ կենդանին Ռուսաստանում «հիթ» է դարձել գեղասահքի կանանց առաջնության հաղթող Ալինա Զագիտովային նվիրելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ