News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի եւ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիտցենբերգերի հետ մի շարք հարցերում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Ադրբեջանի կողմից խաղաղությանը սպառնալիքների վերացման հարցերով։

Դեկտեմբերի 13-ին՝ կոմիտեի նիստին Մենենդեսը աջակցություն է հայտնել երկու թեկնածուներին, սակայն հայտնել է նաեւ նրանց աշխատանքներից ունեցած սպասելիքների մասին։

«Ես սատարում են նրանց թեկնածությունը, սակայն ակնկալում եմ սերտ համագործակցել տիկին Թրեյսիի հետ այն հարցերում, որտեղ նա կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, կսատարի Հայաստանի ներկա ջանքերը հաշվետու, քաղաքացիների առջեւ պատասխանատու կառավարման սատարման ուղղությամբ, կաջակցի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ ջանքերին»,–հայտարարել է Մենենդեսը։

Նա նաեւ գովասանքի խոսքեր է ասել Հայաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների համար. «Հայաստանը եւ Կովկասի տարածաշրջանը  շարունակում են կենսական կարեւորություն ներկայացնել տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության տեսանկյունից։ Համաձայն ԵԱՀԿ–ի՝ ընտրությունները Հայաստանում անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան։ Ես անհամբեր սպասում եմ աջակցել կառավարության ջանքերին ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների, դինամիկ տնտեսության ստեղծման ուղղությամբ եւ դեմ եմ հանդես գալիս ՀՀ ինքնիշխանության խախտման ցանկացած փորձի դեմ»,–նշել է նա։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի մասով էլ Մենենդեսը շեշտել է, որ հույս ունի երկխոսություն վարել նրա հետ, որ վերջինս համոզի Ադրբեջանին հրաժարվել սպառնալիքներից։   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ