News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան արքայազն Մուհամմեդ բին Սալմանի մերձավորներն ակտիվ դերակատարություն են ունեցել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ այս սպանությունը մի հարց է, որը չի կարելի անտեսել, փոխանցում է Andalo–ն։

Էրդողանը նշել է, որ քննությունը ուսումնասիրել է Խաշոգջիի սպանության գործով խոսակցությունների աուդիոձայնագրությունները։  

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Ստամբուլում բանակցությունների ժամանակ փորձել է միայն ձգձգել քննությունը. «Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը ոչ մի տեղեկություն չի տրամադրել, միաժամանակ թուրքական դատախազությունից ստացել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները»,–ասել է Էրդողանը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ կհաղթի։ Նրա խոսքով՝  դրա վկայություն է ԱՄՆ սենատի կողմից ընդունված որոշումը։

Նախօրեին ամերիկացի սենտորները միաձայն կողմ են քվեարկել բանաձեւի օգտին, որով Խաշոգջիի սպանության պատասխանատվությունը դրվում է Սաուդյան գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանի վրա։ Բանաձեւի հեղինակները պնդում են, որ Էր Ռիադը պատասխանատվության ենթարկի բոլոր նարնց, ովքեր ներգարվված են լրագրողի սպանության գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ