«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ։
«Եկա գրասենյակ, ասացին՝ անակնկալ նվեր ունեմ։ Շնորհակալ եմ Eli.am-ին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Հ1–ում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Էդմոն Մարուքյանին դիմել էր. «Ես քո կլասիկ ցավը տանեմ», երբ վերջինս հայտարարել էր, թե ինքը «կլասիկ պատգամավոր է»։