News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գվատեմալացի 7-ամյա աղջիկը, որը հոր հետ ձերբակալվել էր որպես անօրինական ներգաղթյալ, մահացել է ԱՄՆ մաքսային եւ սահմանային վերահսկողության Անտելոպ Ուելս անցակետում, հայտնում է NBC News-ը։ Հաղորդվում է, որ աղջկան բժշկական օգնություն ցույց չեն տվել ավելի քան մեկուկես ժամ, նրա օրգանիզմը ջրազրկվել է։ 

Նշվում է, որ աղջկա հայրը հայտնել է աղջկա վատ ինքնազգացողության մասին մինչեւ նրանց ի թիվս մյուս անօրինական ներգաղթյալների տեղափոխում էին սահման։ Նշանակված վայր հասնելիս աղջիկը արդեն չէր շնչում։ 
Հեռուստաալիքի տվյալներով՝ աղջկան երկու անգամ փորձել են վերակենդանացնել, սակայն նա մահացել է El Paso հիվանդանոցում սրտի կանգից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ