News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շերիֆ Շեկատը, ով ահաբեկչություն է իրականացրել Ստրասբուրգում, զինված է եղել 1892թ․ արտադրված ատրճանակով՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով France Info ռադիոալիքին եւ LCI հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով հենց այդ ատրճանակից է նա կրակել երեք ոստիկանների վրա եւ ոչնչացվել նրանց պատասխան կրակոցից։ Խոսքը ֆրանսիական բանակի 8 մմ տրամաչափով ատրճանակի մասին է։

France Info-ն հայտնում է, թե «այն, որ ատրճանակը շատ հին եւ ցածր նշանառությամբ է եղել, բացատրում է, թե ինչու ահաբեկչի գնդակը մոտ տարածությունից չի կպել երեք ոստիկաններին»։

Ոստիկանների համար հետաքննության սկզբից էլ պարզ էր, որ ահաբեկիչը հին զենք է օգտագործում։ Ատրճանակի այս տեսակը վաղուց դուրս է եկել գործածությունից։ Այն արտադրվել է Սենտ Էտյեն քաղաքի համանուն գործարանում՝ ընդամենը 350 000 հատ։

Զինված ուժերն ատրճանակը չեն օգտագործում 1950 թվականից, եւ չնայած այն լայնորեն օգտագործվել է ֆրանսիական բանակի կողմից, 1914թ․, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, արդեն հնացած է համարվել։

20-րդ դարի սկզբին եւ կեսերին ատրճանակը Ֆրանսիայում նույնիսկ ազատ վաճառքում է եղել։ Դրա փամփուշտներն արտադրվել են մինչեւ 1964թ․։

Ոստիակնությունը հայտնել է, որ սպանված ահաբեկչի մոտ 8 փամփուշտ էր մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ