News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկրում, որտեղ պաշտպանված չեն մարդկանց իրավունքները եւ չկա իշխանության բաժանում, չկա Սահմանադրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն ձգտում էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների բոլոր հարցերը ՀՀԿ-ի ներսում որոշվեր. «Այդ կուսակցությունը ուներ որոշակի քվե խորհրդարանում եւ նախագահի պաշտոնն էր հսկում եւ ունենում էր այդ կարողությունը: Այսօր ունենք նույն իրավիճակը. «Իմ քայլը» դաշինքը, ըստ էության, իր կուսակցության ներսում կարող է որոշումներ կայացնել, որոնք պարտադիր կլինեն եւ գործադիր, եւ օրենսդիր իշխանությունների, նույնիսկ կարող է կուսակցության ներսում որոշումներով ձեւավորել դատական իշխանություն»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ սա ահազանգ է, որ քաղաքական ուժերը միավորվեն Սահմանադրության փոփոխության շուրջ, որը կստեղծի այնպիսի մեխանիզմ, որը կբացառի որեւէ ուժի կողմից նման իշխանական մոնոպոլիա ունենալու հնարավորությունը:

Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ հասարակությունը հիմա դա դրական է համարում, որովհետեւ այդկերպ հնարավոր եղավ հեռացնել ռեժիմին. «Բայց երկիրը ղեկավարելու տեսակետից, ցանկացած մենաշնորհ  չարաշահումների մեծ դաշտ է ստեղծում: Դա հասկանում են եւ աջերը, եւ ձախերը, որոնք չեն հայտնվել խորհրդարանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ