Facebook-ը կարող է միլիարդ դոլարի տուգանք վճարել՝ օգտատերերի տվյալների գաղտնիությունը չպահպանելու համար՝ տեղեկացնում է CNN-ը։
Նշվում է, որ ընկերության հանդեպ հետաքննություն է սկսել Տվյալների պահպանության իռլանդական հանձնաժողովը, որը հետեւում է եվրոպական օրենսդրության պահպանմանը։
Եվրոպայում գործող տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի համաձայն՝ կարգը խախտող ընկերությունները մինչեւ 23 մլն դոլարի տուգանք են մուծում, կամ տարեկան եկամտի 4 տոկոսը՝ կախված նրանից, թե որ գումարն է մեծ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խափանման պատճառով Facebook-ի լուսանկարները սպառնալիքի տակ էին հայտնվել։