News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կաթողիկոսի եւ եկեղեցու անվտանգությունն ապահովելու առումով ԱԱԾ-ն այս պահին անելիք չունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ծաղկաձորում ընթացող ասուլիսի ժամանակ, պատասխանելով NEWS.am-ի հարցին, ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Էջմիածնու ժամեր առաջ տեղի ունեցած միջադեպին:

«Ցանկացած բռնություն դատապարտելի է, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները փորձել են բռնություն գործադրել, չեն ենթարկվել օրինական պահանջներին եւ փորձել են մտնել ներս. դա խիստ դատապարտելի արարք է»,-ասաց նա:

ԱԱԾ տնօրենը հույս հայտնեց, որ եկեղեցին այնքան ուժ եւ իմաստություն ունի, որ ինքնուրույն կկարողանա խնդիրը լուծել:

«Եկեղեցին մեր բարձրագույն արժեքներից մեկն է, որը պետք է պահենք-պահպանենք:  Եկեղեցին եւ պետությունը Հայաստանի Հանրապետությունում տարանջատված են եւ մենք իրավասություն չունենք խառվելու եկեղեցու գործերին: Մենք կարող ենք ապահովել միայն եկեղեցու եւ եկեղեցական ծառայողների անվտանգությունը: Բայց ես համոզված եմ, որ եկեղեցին այնքան ուժ եւ իմաստություն ունի, որ ինքը կկարողանա այդ խնդիրը լուծել: Կաթողիկոսի հետ այդ հարցը քննարկվել է, եւ նա հավաստիացրել է, որ եկեղեցին այնքան ներքին ուժ ունի, որ կկարողանա իր բոլոր այդ ծագած խնդիրները լուծել»,-ասաց նա եւ հավելեց. «ԱԱԾ-ն այս պահին անելիք չունի, երբ անելիք ունենանք՝ մենք կխառնվենք»

Հիշեցնենք, որ այսօր Էջմիածնում բախում է տեղի ունեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամների եւ Մայր Աթոռի մոտ հավաքվածների միջեւ։

Նախաձեռնության անդամները Երեւանից դեպի Էջմիածին ավտոերթ էին կազմակերպել: Արդեն Էջմիածնում երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք ակցիայի մասնակիցների եւ Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց միջեւ հրմշտոց է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները դեռեւս հունիս ամսից բողոքի ակցիաներ են անցկացնում Երեւանում եւ Էջմիածնում՝ պահանջելով՝ կաթողիկոսի հրաժարականը։

Էջմիածնում բախում է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջողների եւ նրա աջակիցների միջեւ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ