News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ողջունում է Ռուսաստանին «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի» պատճառով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԵՄ-ի վերջին քայլերը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբեչտ Պալադիոյի հայտարարության մեջ:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «դեկտեմբերի 12-ի Եվրոպական պարլամենտի բանաձևը կրկին հաստատում է եվրոպական էներգոհամակարգում Ուկրաինայի դերի կարևորությունը և քննադատում է Կրեմլի կողմից «Հյուսիսային հոսանք 2» խողովակաշարի՝ որպես քաղաքական նախագծի կառուցումը: Մենք համառորեն կոչ ենք անում Գերմանիային հաշվի առնել մի շարք երկրների մտավախությունները, որոնց անվտանգությունը կվնասվի այդ խողովակաշարի կողմից:

Մենք նաև ողջունում ենք Եվրամիության միասնական որոշումը Ռուսաստանի դեմ բնապահպանական պատժամիջոցների երկարացման մասին: Մենք սատարում ենք ԵՄ-ի դիրքորոշումը, որ նոյեմբերի 25-ին Սև ծովում ուկրաինական նավերի վրա Ռուսաստանի հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, և ողջունում ենք ԵՄ-ի ջանքերը Ուկրաինայի այն շրջանների աջակցությանն ուղղված, որոնք ենթարկվել են Ռուսաստանի ագրեսիային Ազովյան ծովում:

Միացյալ Նահանգները կշարունակեն պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր գործողությունների համար, և մենք կշարունակենք աշխատել եվրոպական համագործակիցների և դաշնակիցների հետ Կրեմլի ագրեսիայի դեմ միացյալ պայքար տանելու նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ