News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան մերժել է ԱՄՆ Սենատի բանաձեւը, որում հայտարարվում էր, որ սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը պատասխանատվություն է կրում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար, հայտնում է սաուդյան SPA գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության ԱԳ նախարարության հայտարարությունը:

«Սաուդյան Արաբիայի թագավորությունը մերժում է դիրքորոշումը, որը վերջերս արտահայտել էր Միացյալ Նահանգների Սենատը, որը հիմնվել է չհիմնավորված պահանջների ու մեղադրանքների վրա եւ ներկայացնում է կոպիտ միջամտություն թագավորության ներքին գործերին՝ խափանելով թագավորության տարածաշրջանային եւ միջազգային դերը»,- նշված է հայտարարության մեջ

Գերատեսչությունից ընդգծել են «իրենց հավատարմությունը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմանը»: Նշվում է, որ թագավորությունը «մտահոգություն է հայտնում» ԱՄՆ Սենատի դիրքորոշման կապակցությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատը բանաձեւ է ընդունել Խաշոգջիի սպանությանը սաուդցի արքայազնի մասնակցության մասին:

Խաշոգջին սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում վեճի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ