News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում իրական հակակշիռ չլինելու պատճառով պետք է գործի արտախորհրդանական ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին լրագրողներին ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը։

«Այս իրավիճակում պարտադիր է արտախորհրդարանական ուժեղ ընդդիմությունը, որովհետեւ իրականում խորհրդարանում մեկ ուժ է ներկայացնում ժողովրդի շահերը, բայց այդ ուժը միայնակ է խորհրդարանում, որն իհարկե ճիշտ չէ։ Մենք շատ լավ գիտենք, որ ցանկացած ռացիոնալ ուժ, որը չունի հսկողություն, վերջիվերջո վերածվելու է բռնապետության։  Այսինքն՝ մենք շատ լուրջ խնդիր ունենք, մենք խորհրդարանում հակակշիռ չունենք փաստացի  եւ այդ հակակշիռը հիմա պետք է գործի խորհրդարանից դուրս եւ դա պարտադիր է»,– ասաց Լուսինե Հարոյանը։

Նրա խոսքով՝ ապրի–մայիսին ժողովուրդը դուրս չէր եկել անձի հեղափձոխություն, կամ մի անձը մյուսով փոխելու համար. «Մենք դուրս էինք եկել նրա համար, որ վերջապես մենք ստեղծենք երկիր, իրավական երկիր, որտեղ անձով ոչինչ չի որոշվում, որտեղ ամեն ինչ որոշում է օրենքը, օրենքի գերակայություն է, իսկ ներկա խորհրդարանի ձեւավորված կազմով մենք ցավոք նման բան չենք կարող ասել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ