News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտարարելով կոռուպցիայի դեմ պայքար՝ իշխանությունները մոռացել են զբաղվել նաեւ ձկնորսության ոլորտով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկինում ձկնորսության ոլորտը ինչ–որ կերպ կարգավորվում էր, ապա այժմ այն գտնվում է բարձիթողի վիճակում։ «Մենք այդ հարցով դիմել ենք իշխանություններին, սակայն մեզ ասել են, որ այժմ լավագույն ժամանակը չէ դրա համար, քանի որ նախընտրական քարոզարշավ է ընթանում»,–նշել է փորձագետը։

Գաբրիելյանը շեշտել է, որ եթե այսպես շարունակվի, ապա սիգի պոպուլյացիայում նկատվող աճը կարող է անկում ապրել։

«Այս տարվա հոկտեմբերին անցկացված հետազոտությունների տվյալներով՝ գրանցվել է սիգի պոպուլյացիայի 37 տոկոս աճ։ Այս տարի պոպուլյացիան, որը կարող է օգտագործվել արտադրական նպատակներով, կազմում է 740 տոննա։ Անցյալ տարվա արդյունքները կազմել են 500 տոննայից փոքր–ինչ ավելին։ Սակայն անվերահսկելի որսը կարող է բերել այդ պոպուլյացիայի կրճատմանը»–շեշտել է նա։

Բարդուխ Գաբրիելյանը նկատել է, որ երկրի համար սիգը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի. «1990-ական թվականներին բնակչությունը փաստացի փրկվեց սիգի մեծ պաշարների հաշվին։ Բացառված չէ, որ մենք կրկին ստիպված լինենք ապրելու այդ միջոցին դիմել։ Բացի այդ, սիգը նաեւ էկոլոգիական կարեւոր նշանակություն ունի Սեւանի ջրի որակի առումով»,–հավելել է փորձագետը։   

Խոսելով ձկների մյուս տեսակների ու խեցգետինների պոպուլյացիաների մասին՝ գիտնականը հայտնեց, որ նկատվում է իշխանի պոպուլյացիայի կրճատում (1-2 հազար տոննա նախատեսվող 17 հազարի փոխարեն), նվազել է կարասը (35-40 տոննա), ինչպես նաեւ 2 տարում 2 անգամ կրճատվել է խեցգետինի թիվը՝ 4 հազար տոննայից 2300 տոննա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ